Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բուժվել էներգիայի օգնությամբ

Բուժվել էներգիայի օգնությամբ

Առողջությունը պահպանելու համար հարկ է օրգանիզմն ապահովել նաև անհրաժեշտ էներգիայով: Ամեն տեսակի վիրուսները ճնշում են իմունիտետը, նշանակալիորեն նվազեցնում պաշտպանական ուժերը և օրգանիզմը կարող է ուժասպառ լինել:

 

Իսկ երազել անսպառ էներգիայի պաշարի մասին, նույնն է, թե հավերժական շարժիչ հնարել: Էներգետիկ ներուժն ավելացնել, առույգության լիցք ստանալ հնարավոր է նաև բնական նեյրոխթանիչների օգնությամբ: Իսկ երբ առավոտյան արդեն հոգնած եք արթնանում, աշխատավայրում միայն մտածում եք, թե երբ եք տուն հասնելու ու պառկելու, ապա ամեն ինչ պարզ է, դուք ուժասպառ եք եղել, ժամանակն է ներքին «մարտկոցները» վերալիցքավորելու: Եվ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է պարզել պատճառները:

 

Մրսածություն. մարմնի ջերմաստիճանի նվազումը, նույնիսկ մի քանի աստիճանով, գլխուղեղը  որպես քնին նախապատրաստվելու հրաման է ընդունում և մարդն սկսում է հորանջել օրվա կեսին: 

 

Ինչ անել. հարկ է մեկ բաժակ տաք կանաչ թեյ խմել, ձեռքերը բաժակով տաքացնելով և ինքազգացողությունն անմիջապես կլավանա:

 

Առավոտյան նախաճաշ. եթե մարդն իրեն սահմանափակում է այս հարցում, ապա նա օրվա համար անհրաժեշտ լիարժեք էներգիան չի ստանում: Շատերը գերադասում են սպիտակուցներով և ածխաջրատներով հարուստ սննդակարգը: Բայց օրգանիզմի համար միևնույնը չէ, թե նա որտեղից է ստանում կենսաբանական «վառելիքը»: Քանի որ օրգանիզմը սկզբից սննդային ճարպերն է յուրացնում, հետո նոր անցնում շաքարին ու ֆրուկտոզային, դրանից հետո անցնում է բարդ ածխաջրատներին (օսլա) և սպիտակուցներին:

 

Ինչ անել. նախաճաշին պետք է ուտել մի կտոր հաց ու կարագ, 2-3 կտոր պանիր, 5-6 ընկույզ, կաթնաշոռ, թթվասեր: 

 

Չի կարելի ճաշին միանգամից և շատ ուտել, քանի որ ստամոքսը սնունդը մարսելու համար արյունը ուղեղից «խլում է»:

 

Ինչ անել. պետք է սնվել օրական 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով, նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին, որոնք, ինչպես բազմիցս ասել ենք, վիտամինների և հանքային նյութերի աղբյուր են, օրգանիզմը ՙլիցթքավորում են՚ առույգությամբ և էներգիայով:

 

Օրվա կեսին հոգնածություն եք զգում, այն վատ է անդրադառնում նաև աշխատունակության վրա:


Ինչ անել. պետք է կետային մերսում կատարել, աջ ձեռքի ճկույթով սեղմել ձախի բութ մատի և ցուցամատի մեջտեղի կետը: Բութ մատի ծայրով սեղմել և ինտենսիվ շփել ճկույթի միջին հատվածը, մինչև առույգանալու զգացումը: Եթե հոգնածությունը չի անցնում 2-3 րոպեից, պարբերաբար կատարեք գործողությունը մեկ ժամվա ընթացքում: 

 

Նստակյաց կենսակերպ. ֆիզիկական վարժությունները լիցքավորում են օրգանիզմը էներգիայով, երբ վարժություններ եք կատարում, էներգիան արտադրվում է մկանային բջիջներում:

 

Ինչ անել. եթե հնարավորություն չունեք մարզասրահ հաճախել կամ հաճախակի զբոսնել, կարող եք տոնուսավորող բույրերից օգտվել: Մեխակի, իլանգ-իլանգի, դարչինի, հիլի, լադանի, մեղվախոտի, դաղձի, գիհու, ուրցի, եղեսպակի մի քանի կաթիլ եթերային յուղը կօգնի վերկանգնել ուժերը, այն պետք է լցնել հատուկ արոմալամպի մեջ, կամ, եթե այն չունեք, որևէ հարմար տարայի մեջ մի քիչ ջուր լցրեք, տակը մոմ վառեք, ջրի մեջ մի երկու կաթիլ եթերային յուղ ավելացրեք: Առաջին անգամ շնչեք մոտ 30 րոպե, իսկ հետո աստիճանաբար ժամանակն ավելացրեք, հասցնելով մինչև 3 ժամի: 

 

Ավելորդ քաշ եք հավաքել. ցուրտ եղանակների համար դա զարմանալի երևույթ չէ:

Ինչ անել. եթե նկատել եք, որ մի 2-3 կգ գիրացել եք, հրաժարվեք բրդուճներից, հիմնական սնվելու ընդմիջումներին որևէ բան ուտելուց, եթե քաղց եք զգում, այն հագեցրեք կեֆիրով կամ յոգուրտով: Օրական 10 հազար քայլ կատարեք, ի վերջո, լողավազան հաճախեք: Ամսվա վերջին ձեր հավաքած ավելորդ կիլոգրամները կհալվեն և «իրենց հետ կտանեն նաև՚ հոգնածությունը»: 

 

Շատ սուրճ եք խմում. կոֆեինի ավելցուկն սկզբից գրգռում է նյարդային բջիջները, իսկ հետո հյուծում դրանք, ուղեղի ընկալիչներից «մաքրելով» ադենոզինը, որն արտադրում է նյարդային համակարգը` առույգանալու և հանգստանալու համար: Ընդ որում, հոգնում է ոչ միայն ուղեղը, այլև մյուս բոլոր օրգանները:

 

Ինչ անել. սուրճի փոխարեն կանաչ թեյ կամ կակաո խմեք: Նյարդային համակարգը պակաս զգայուն է կոֆեինի համանման թեոբրոմինի հանդեպ, որը պարունակվում է կակաոյի մեջ: Իսկ դրա մեջ պարունակվող մագնիումն էլ վերացնում է հոգնածությունը և նյարդային լարվածությունը: Ծխել. նիկոտինը նեղացնում է անոթները, վատացնում հյուսվածքների արյան շրջանառությունը, թթվածնային քաղցի զարգացման պատճառ դառնում: Արդյունքում` արագ հոգնելիություն և ապատիա:

 

Ինչ անել. ծխախոտից հրաժարվելիս մի սպասեք, որ անմիջապես ուժերի հորդում եք զգալու: Առաջին շաբաթների ընթացքում թուլությունն ավելանում է: Նիկոտինը ծխողի նյարդային համակարգի վրա ազդում է խթանիչի պես և ժամանակ է պետք, որ նյարդային համակարգը վերականգնվի և սկսի «լիցքավորվել» ոչ թե ծխախոտով, այլ մաքուր օդով: 

 

Հանգստյան օրերին շատ եք քնում. քաջ հայտնի է, որ քնի պակասն ազդում է առույգության վրա, բայց չափից ավելի քնելն էլ լավ չէ: Գիտնականները դա աստենոգեն (ուժասպառ անող) գործոնների շարքին են դասում:

 

Ինչ անել. առավոտյան առույգ լինելուն օգնում է կոնտրաստ ցնցուղը, իսկ հետո մերսող գորգի վրա կանգնելն ու լողանալը, ոտնաթաթի տոնուսավորող մերսումը դրական է ազդում ողջ օրգանիզմի վրա:

 

Մագնիսային փոթորիկների նկատմամբ զգայունություն.  մթնոլորտային ճնշման տատանումները, ուժեղ քամին, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները հյուծում են նյարդային համակարգը և ուժասպառ են անում:

 

Ինչ անել. մտքի պայծառությունն ու ֆիզիկական առույգությունը պահպանելու համար կանաչ թեյ խմեք: Այն խթանում է ուղեղի ակտիվությունը ոչ միայն կոֆեինի (դրա ազդեցությունը մեղմացնում են թեյի մեջ պարունակվող ամինաթթուները), այլև գամմա-ամինաճարպային թթուների շնորհիվ: Այն սնուցում է ուղեղը, խթանում էներգափոխանակությունը բջիջներում և բարձրացնում ինտելեկտի գործակիցը:    

Հեղինակ. Մկրտիչ Ավագյան, բ.գ.թ., ավանդական բժշկության բաժնի վարիչ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 2 (540), 22.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ